Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախագահը հեռացավ պաշտոնից

Սերգեյ Պրյադկինը լքել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախագահի պաշտոնը։

Այս մասին հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ։

Հաղորդվում է, որ Պրյադկինը հեռացել է պաշտոնից երեքշաբթի՝ ՊՌԼ-ի բոլոր ակումբների ժողովի ժամանակ։ Ավելի վաղ ասվում էր, որ ակումբները պատրաստ են անվստահության հայտ ներկայացնել, եթե նա ինքը չհեռանա։

Հիշեցնենք, որ Պրյադկինը գլխավորել է այդ պաշտոնը 2007 թվականին։