Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ՈՒԵՖԱ-ի համար սխալ է համարում Եվրոպական երրորդ գավաթի՝ Կոնֆերենցիաների Լիգայի ստեղծման որոշումը:
«Կոնֆերենցիաների Լիգան այն մրցաշարը չէ, որը քեզ երջանկացնում է»,- Լուի վան Գալի խոսքն է մեջբերում Dutch Football-ը: «Սրանք պարզապես լրացուցիչ հանդիպումներ են ֆուտբոլիստների համար»:
Այս մրցաշրջանում անցկացվում է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի անդրանիկ խաղարկությունը: