ԱԱ-2022. Գարեթ Սաութգեյթը փոփոխություն է կատարել Անգլիայի հավաքականի հայտացուցակում

Անգլիայի հավաքականի մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտավորել է «Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելին և «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամին:

Չիլվելը հրավիրվում է փոխարինելու իր թիմակից Ռիս Ջեյմսին, ով վնասվածք ունի: «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ավելի վաղ ասել էր, որ իրեն զարմացրել է հավաքական նրա հրավերը:

Հոկտեմբերի 9-ին Անգլիայի ընտրանին  Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Անդորրայի հետ արտագնա խաղ կանցկացնի, իսկ երեք օր անց «Ուեմբլիում» կհյուրընկալի Հունգարիային: