Երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում բելգիական «Բրյուգեն» ընդունեց ֆրանսիական ՊՍԺ-ին (1:1): Խաղից առաջ բելգիական ակումբի երկրպագուները գրավոր խնդրանքով դիմեցին փարիզեցիների ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին:
«Մեսսի, խնայիր», – գրված էր «Բրյուգեի» երկրպագուի պաստառներից մեկում:
Նկատենք այն, որ արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և չդարձավ գոլի հեղինակ: