Հայտնի դարձան Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակչի մասնակիցները:
Իսպանիան կիսաեզրափակիչում հաղթեց տանտերերին, Ճապոնիայի հավաքականին՝ 1:0 հաշվով, հաղթական գոլը խփելով լրացուցիչ ժամանակում:
Ավելի վաղ, Բրազիլիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էր Մեքսիկային (0:0, 4:1):
Այսպիսով, 32-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում կհանդիպեն Իսպանիան և Բրազիլիան, իսկ Ճապոնիան և Մեքսիկան կպայքարեն 3-րդ տեղի համար: