TOKYO-2020. Բրազիլիան պայքարից դուրս թողեց Մեքսիկային

Բրազիլիայի հավաքականը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում հաղթեց Մեքսիկային:

Հիմնական ժամանակն ու լրացուցիչ երկու խաղակեսերն ավարտվեցին՝ 0:0 արդյունքով:

11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվեցին բրազիլացիները (4:1), ովքեր դուրս եկան Օլիմպիական խաղերի եզրափակիչ:  Մրցաշարի վճռորոշ խաղում նրանք կհանդիպեն ՃապոնիաԻսպանիա զույգի հաղթողի հետ:

Իսկ Մեքսիկան կխաղա 3-րդ տեղի համար պայքարում: