Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լեո Դյուբուան հայտարարել է 31 տարեկանում կարիերան ավարտելու մասին։
Ֆուտբոլիստը այս որոշումը կայացրել է վերջին չորս ամիսների ընթացքում նոր ակումբ չգտնելուց հետո։
Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Իստանբուլ Բաշակշեհիրի», «Գալաթասարայի», «Լիոնի» և «Նանտի» կազմում։
Նա Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ հաղթելով 2020/21 թվականների Ազգերի լիգայում։