Անգլիական Պրեմիեր Լիգայում որոշել են սեպտեմբեր ամսվա իր լավագույն մարզչին։ Մրցանակը նվաճել է «Քրիսթալ Փելասի» մարզիչ Օլիվեր Գլասները։
Գլասները գերազանցել է այնպիսի մարզիչների, ինչպիսիք են Պեպ Գվարդիոլան, Միկել Արտետան և Ռոջեր Լե Բրիը։ «Քրիսթալ Փելասը» սեպտեմբերին Պրեմիեր լիգայի երեք խաղերում վաստակել է յոթ միավոր։ Օլիվեր Գլասների թիմը ոչ-ոքի՝ 0-0 է խաղացել «Սանդերլենդի» հետ, ապա 2-1 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին» և 2-1 հաշվով՝ «Լիվերպուլին»։
«Քրիսթալ Փելասը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի վեցերորդ հորիզոնականը՝ յոթ խաղում վաստակելով 12 միավոր։