«Չելսիի» հարձակվողը ցանկանում է լքել ակումբը

Օգոստոսի սկզբին հարձակվող Մարկ Գիուն «Չելսիից» վարձավճարով տեղափոխվեց «Սանդերլենդ»։ Մոտ երեք շաբաթ անց հարձակվողը վերադարձավ, երբ լոնդոնցիները նրան հետ կանչեցին Լիամ Դելապի վնասվածքի պատճառով։

Այդ ժամանակվանից ի վեր Գուիուն խաղացել է ընդամենը 16 րոպե։ Transfer News Live-ի՝ GiveMeSport-ին հղումով հաղորդմամբ, Գուիուն դժգոհ է «Չելսիում» անցկացրած իր խաղաժամանակից։ 19-ամյա հարձակվողը հույս ունի վերադառնալ «Սանդերլենդ» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Չելսին» և «Սանդերլենդը» Պրեմիեր լիգայի յոթ խաղերից հավաքել են 11 միավոր։ Թիմերը համապատասխանաբար զբաղեցնում են աղյուսակի յոթերորդ և իններորդ տեղերը։