«Արսենալը» պատրաստ կլինի վաճառել հարձակվող Գաբրիել Ժեզուշին արդեն հունվարին։ Բրազիլացին երկար ժամանակ խաղադաշտից դուրս է մնացել՝ շարունակելով վերականգնվել ծնկի լուրջ վնասվածքից։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղում անելով Daily Mail-ին, «Արսենալը» պատրաստ է վաճառել 28-ամյա Ժեզուսին 45 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 51.6 միլիոն եվրո)։
Ժեզուշով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Էվերթոնը», «Ֆլամենգոն» և «Պալմեյրասը»։ Գաբրիել Ժեզուշը «Արսենալի» կազմում անցկացրել է 96 խաղ, խփել 26 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։
Յոթ խաղից հետո «Արսենալը» 16 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան։