Կալվին Ֆիլիպսը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարող է տեղափոխվել մեկ այլ անգլիական ակումբ։

Football Insider-ի տվյալներով՝ «Էվերթոնը» հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է պաշտոնականացվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Քաղաքայինները» պատրաստ են բաց թողնել Ֆիլիպսին, քանի որ նա չի մտնում թիմի մարզչական շտաբի ծրագրերի մեջ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է 2028 թվականի ամռանը։