Կոբի Մայնուն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսին» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուի նկատմամբ։

20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում էր վարձակալությամբ տեղափոխվել նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն «կարմիր սատանաները» հրաժարվեցին բաց թողնել նրան, հայտնում է TEAMtalk-ը։

Անգլիացու հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները շարունակվում են այդ ժամանակվանից ի վեր, և «Չելսին» նշվում է որպես հավակնորդներից մեկը։ Լոնդոնյան ակումբը դեռևս հետևում է Մայնուին։

Լոնդոնցիները հավանաբար չեն փորձի գրավել կիսապաշտպանին այս ձմռանը, բայց կարող են դա անել մրցաշրջանի ավարտից հետո։