Քենան Յըլդիզի համար պատրաստ են վճարել 90 միլիոն եվրո

«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յըլդիզը կարող է շարունակել իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է CaughtOffside-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» պատրաստ են վճարել գրեթե 90 միլիոն եվրո ծագող աստղի համար։ Սակայն ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Չելսին»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» բանակցություններ է սկսել Յըլդզի հետ։ Հաղորդվում էր նաև, որ «Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։