«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Հարի Մագուայերի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում թիմի պաշտպան Հարի Մագուայերի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մանչեսթր Յունայթեդի» ներկայացուցիչները արդեն հանդիպել են 32-ամյա անգլիացու շրջապատի հետ։

Մագուայերի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։

Այդ ընթացքում պաշտպանը մասնակցել է 253 հանդիպման, խփել 16 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։