«Թոթենհեմի» կապիտալն ավելացել է 100 միլիոն եվրոյով

BBC-ն հայտնում է, որ «Թոթենհեմի» սեփականատերը՝ բրիտանական ENIC խումբը, ակումբի կապիտալը մեծացրել է 100 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 115 միլիոն եվրո)։

Աղբյուրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում։ ENIC-ը մտադիր է աջակցել «Թոթենհեմին»՝ նրա հաջողությունն ապահովելու համար։

«Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում չորրորդն է՝ 7 խաղից հետո վաստակած 14 միավորով։