«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում թիմի պաշտպան Հարի Մագուայերի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթր Յունայթեդի» ներկայացուցիչները արդեն հանդիպել են 32-ամյա անգլիացու շրջապատի հետ։
Մագուայերի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։
Այդ ընթացքում պաշտպանը մասնակցել է 253 հանդիպման, խփել 16 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։