Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, որը 2024 թվականի ամռանը ՊՍԺ-ից տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», խոսել է Իսպանիայում իր կյանքի մասին և համեմատել այն Փարիզում անցկացրած ժամանակի հետ։
«Ոչ մեկի կարիերա կատարյալ չէ։ Կան դժվար շրջաններ, երբ պետք է հաղթահարել մարտահրավերները։
Ինչ վերաբերում է կյանքին, ես լավ եմ հարմարվել Մադրիդին։ Ես ինձ մի փոքր ավելի հանգիստ եմ զգում։ Սա Ֆրանսիայի քննադատություն չէ, բայց ճշմարտությունն այն է, որ ես այստեղ ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Կյանքը Մադրիդում ավելի չափված է, քան Փարիզում», – Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Այս մրցաշրջանում Կիլիան Մբապպեն մասնակցել է 13 խաղի, խփել 15 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։