Նիկո Շլոտերբերգը կարող է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիա Դորտմունդի» հետ

«Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբերգը շուտով կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, ըստ Bild-ի։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը լրանում է 2027 թվականին։ Շլոտերբերգը ներկայումս պահանջում է 10 միլիոն եվրո աշխատավարձ՝ առանց հարկերի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը» և «Բավարիան»։

Ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել մենիսկի վնասվածքից։