Ժոան Լապորտա․ «Նա հաղթահարում է ցանկացած ճնշում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է եզրային հարձակվող Լամին Յամալի մասին։

«Յամալը հանճար է։ Նա աջակցության և լավագույն խորհրդի կարիք ունի։ Չնայած իր տարիքին, նա շատ ավելի հասուն է, քան իր հասակակիցները, քանի որ ամեն ինչի միջով է անցել։ Այսպիսի հռչակը կարող է ճնշող լինել, բայց նա հաղթահարում է դա։

Նա 18 տարեկան է, մարզվում է բոլոր մարզիչների հետ և կարգապահությամբ հետևում է բժիշկների խորհուրդներին։ Գլխավորը նրան օգնելն է։ Նա սխալներ կգործի, ինչպես բոլորը, գուցե նույնիսկ ավելի հաճախ, քանի որ դեռ երիտասարդ է։ Բայց անհնար է չսիրել այս տղային», – ասել է Լապորտան El Chiringuito-ին։

Հիշեցնենք, որ Լամին Յամալը բաց է թողել «Բարսելոնայի» վերջին խաղը աճուկի վնասվածքի պատճառով։