Կազեմիրոն կարող է տեղափոխվել Բրազիլիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է տեղափոխվել հայրենիք, հայտնում է բրազիլացի լրագրող Ժորժե Նիկոլան։

33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ֆլամենգոն» և «Պալմեյրասը»: Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը «Կարմիր սատանաների» հետ լրանում է 2026 թվականի հունիսին:

Պայմանագրի վաղաժամ խզումն այս պահին քիչ հավանական է, քանի որ ֆուտբոլիստն անգլիական գրանդում ստանում է տարեկան մոտավորապես 11 միլիոն եվրո աշխատավարձ, և դա կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ:

Սաուդյան Արաբիան ներկայացնող մի քանի ակումբներ ևս հետևում են Կազեմիրոյի շուրջ ծավալվող իրադարձություններին: Հենակետային կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3 հանդիպման: