Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում ծանր պարտություն է կրել Լեհաստանի հասակակիցներից։ Հանդիպումը կայացել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում և ավարտվել է 0:4 հաշվով։
Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել Օսկար Պետուշևսկին, իսկ Վիկտոր Բոգաչն ու Միլոշ Մատիսիկն արձանագրել են մեկական գոլ։
Երկու խաղից հետո Հայաստանի երիտասարդական թիմը շարունակում է մնալ առանց միավորի և եզրափակում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ խաղերը մեր ընտրանին անցկացնելու է հոկտեմբերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Իտալիայի Մ-21 հավաքականների դեմ։