Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի շրջանակներում մրցում է Իռլանդիայի հավաքականի հետ։ Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 20:00-ին։
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 1-0 հաշվով։ Խաղի հաշիվը 46-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում Հայաստանի և Իռլանդիայի ընտրանիների գնդակին տիրելու հարաբերակցությունը եղել է 56%-ը 44%-ի` հօգուտ Հայաստանի հավաքականին։