«Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն պատասխանել է, թե իր կարծիքով «Բլաուգրանայի» որ ֆուտբոլիստը կարող է ուժեղացնել «Լոս Բլանկոսը»:
Պորտուգալացու կարծիքով՝ կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին կարող է զգալի խթան լինել մադրիդյան ակումբի համար։
Լուիշ Ֆիգուն կարծում է, որ «Արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն արժանի լրացում կլինի «Բլաուգրանայի» կազմին։
Պեդրին «Լաս Պալմասի» սան է և միացել է «Բարսելոնային» 2020 թվականին։ Վալվերդեն «Պենյարոլ» ակադեմիայի սան է և «Ռեալ Մադրիդի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2017 թվականից։