Լուիշ Ֆիգուն հայտնել է, թե «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել «Ռեալ Մադրիդում»

«Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն պատասխանել է, թե իր կարծիքով «Բլաուգրանայի» որ ֆուտբոլիստը կարող է ուժեղացնել «Լոս Բլանկոսը»:

Պորտուգալացու կարծիքով՝ կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին կարող է զգալի խթան լինել մադրիդյան ակումբի համար։

Լուիշ Ֆիգուն կարծում է, որ «Արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն արժանի լրացում կլինի «Բլաուգրանայի» կազմին։

Պեդրին «Լաս Պալմասի» սան է և միացել է «Բարսելոնային» 2020 թվականին։ Վալվերդեն «Պենյարոլ» ակադեմիայի սան է և «Ռեալ Մադրիդի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2017 թվականից։