«Լացիոյի» դարպասապահը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Լացիոյի» դարպասապահ Քրիստոս Մանդասը կքննարկի թիմից հեռանալու հնարավորությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հույնը կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում։ Հնարավոր է, որ նա տեղափոխվի «Վուլվերհեմփթոն», որը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահի համար առաջարկել էր մոտ 20 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Մանդասը բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղերում բաց է թողել 18 գոլ՝ 4 անգամ անառիկ պահելով դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լացիոյի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։