«Բարսելոնան» հետաքրքրված է աստղային երկու ֆուտբոլիստների ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է մի շարք աստղային խաղացողների ծառայություններով, այդ թվում՝ «Միլանի» Ռաֆայել Լեաուի և «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի։

Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ «կապտառնագույններին» արդեն առաջարկվել են պորտուգալացու և անգլիացու ծառայությունները, սակայն ակումբում դեռ չեն շտապում բանակցություններ սկսել։

Transfermarkt-ի գնահատականով՝ 26-ամյա Լեաուի արժեքը կազմում է 75 մլն եվրո, իսկ 27-ամյա Ռեշֆորդինը՝ 50 մլն եվրո։ Երկուսն էլ պատրաստ են այս ամառ լքել իրենց ակումբները, եթե ստանան համապատասխան առաջարկներ։