Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայի մասին, ով հանդես է գալիս նաև Բրազիլիայի հավաքականում։
«Ռաֆինյան վերադարձել է, և դա մեզ համար ուրախալի լուր է։ Այս մրցաշրջանում նա ապացուցեց, որ լավագույն խաղացողներից մեկն է։ Մենք պետք է հաջող խաղ ցուցադրենք և նրան հնարավորություն տանք ավելի մոտ գտնվելու դարպասին», – ասել է Կառլո Անչելոտտին։