Ֆերմին Լոպեսը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Բարսելոնայի» հարձակվողական կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է հայտնվել Պրեմիեր լիգայում. Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում 22-ամյա խաղացողի նկատմամբ:

Ըստ Sport.es-ի՝ «Ազնվականները» քննարկում են տրանսֆերի տարբերակը և պատրաստ են մոտ 75 միլիոն եվրո առաջարկել իսպանացու համար: Ֆերմինը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է:

2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 46 խաղ՝ խփելով ութ գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը, և Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 50 միլիոն եվրո: