«Բարսելոնան» համաձայնության է եկել Լա Լիգայի հետ հաջորդ մրցաշրջանի օրացույցի վերաբերյալ։ Ըստ Spanish Sport-ի՝ Լա Լիգան ընդառաջել է «Բլաուգրանային» և Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը գալիք մրցաշրջանի մեկնարկային առնվազն երեք խաղ կանցկացնի դրսում։
Խնդիրն այն է, որ «Բարսելոնային» լրացուցիչ ժամանակ է պետք «Կամպ Նոուի» վերակառուցումն ավարտելու և ստուգումներ անցկացնելու համար։ Օգոստոսի 10-ին վերանորոգված մարզադաշտը կընդունի Ժոան Գամպերի գավաթի խաղը: Այն կանցկացվի սահմանափակ տարողունակությամբ և կլինի ստուգողական միջոցառումների մաս։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի վերջին առաջնությունում։