«Թոթենհեմը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուի պաշտոնանկության մասին: Որոշումը կայացվել է վերջին մրցաշրջանների մանրակրկիտ վերլուծությունից հետո:
«Մենք շնորհակալ ենք Անժեին այն երկու տարիների համար, որոնց ընթացքում նա օգնել է ակումբի զարգացմանը: Նրա անունը ընդմիշտ կմնա մեր պատմության մեջ որպես այն երեք մարզիչներից մեկը, որը եվրոպական գավաթներ է բերել «Թոթենհեմ»՝ Բիլ Նիկոլսոնի և Քեյթ Բուրկինշոյի հետ միասին», – ասվում է հայտարարության մեջ: