Կառլո Անչելոտտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրառում է կատարել , որում ասվում է, որ Կառլո Անչելոտտին և Բրազիլիայի հավաքականը համագործակցելու բանավոր սկզբունքային համաձայնության են եկել, և իտալացին շուտով կդառնա «Սելեսաոյի» նոր գլխավոր մարզիչը։

Ըստ աղբյուրի Գործարքը ուժի մեջ կմտնի հունիսից, այլ ոչ թե ակումբային աշխարհի առաջնությունից հետո։

Հիշեցնենք, որ Անչելոտտիի՝ մադրիդյան ակումբից հեռանալու որոշումը հստակացավ Իսպանիայի գավաթի եզրափակչի՝  «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո, որում իտալացու թիմը պարտվեց 3-2 հաշվով։