Հենրիխ Մխիթարյանը՝ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Բարսելոնայի» հետ Չմեպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման մասին։

«Դա հեշտ չի լինի, քանի որ նրանք ունեն շատ երիտասարդ և տաղանդավոր թիմ՝ մի քանի շատ փորձառու ֆուտբոլիստներով։

Շատ հետաքրքիր կլինի, քանի որ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները միշտ հիանալի են դիտվում, այնպես որ մենք հույս ունենք, որ կկարողանանք հանդես գալ այնքան լավ, որքան կարող ենք, անցկացնել երկու հիանալի հանդիպում և փորձել հասնել եզրափակիչ։

Յուրաքանչյուր հանդիպում մեզ համար շատ կարևոր է։ Կարևոր չէ՝ հանդես ես գալիս Չեմպիոնների լիգայում, Սերիա Ա-ում, թե Իտալիայի գավաթում, ուստի մենք կփորձենք դրանց մոտենալ այնպես, ինչպես մոտեցանք «Բավարիայի», «Ֆեյենորդի» և Չեմպիոնների լիգայի մյուս թիմերի դեմ հանդիպումներին, իսկ հետո կտեսնենք, թե ինչի կարող ենք հասնել»,- մեջբերում է Մխիթարյանին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։