Լուիս Էնրիկե․ «Ինձ կքննադատեն երկու դեպքում էլ»

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մակարդակի մասին։ Երեքշաբթի օրը Փարիզցիները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում արտագնա խաղում կմրցեն Լոնդոնի «Արսենալի» հետ։

«Բոլորը խոսում են Պրեմիեր լիգայի մասին՝ որպես աշխարհի լավագույն լիգայի։ Ես չգիտեմ՝ համաձայն եմ դրա հետ, թե ոչ։ Դա կարևոր չէ։ Ես կարող եմ ասել «այո» կամ «ոչ». ինձ կքննադատեն երկու դեպքում էլ», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC-ն։

ՊՍԺ-ի և «Արսենալի» միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։