Անգլիական գրանդը հետաքրքրված է Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով

«Լիվերպուլը» դիտարկում է կազմն ուժեղացնելու տարբերակներ՝ նկատի ունենալով թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հնարավոր հեռանալը։

Հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի վերջը, ինչը նշանակում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակ տեղափոխվել այլ ակումբ։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, եթե Վան Դեյքը հեռանա, ապա «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Մերսիսայդցիները պատրաստ կլինեն վճարել 65 միլիոն եվրո 26-ամյա ուրուգվայցու համար, սա հենց այն գնման տարբերակն է, որը գրված է նրա պայմանագրում։

Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ կլինի Արաուխոյին շահավետ պայմանագիր առաջարկել՝ 10 միլիոն եվրո աշխատավարձով։