Լուիս Էնրիկեն խոսել է աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի մասին

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լիգա 1-ի 28-րդ տուրի «Անժերի» հետ հանդիպման նախօրեին խոսել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի մասին։

«Սա հետաքրքիր ձևաչափ է, որը կհետաքրքրի երկրպագուներին։ Կարծում եմ, որ այս մրցաշարը կորոշի աշխարհի լավագույն թիմին։ Բայց մենք դեռ չենք խոսում աշխարհի ակումբային առաջնության մասին, քանի որ մեր ամբողջ էներգիան կենտրոնացած է վաղվա խաղի վրա։

Մենք կներկայացնենք Ֆրանսիան, որը կդառնա մոտիվացիայի լրացուցիչ աղբյուր և նաև նշաձող կդնի ամբողջ աշխարհի համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը, որին կմասնակցեն 32 ակումբներ ֆուտբոլի տարբեր կոնֆեդերացիաներից։ Նրանք կբաժանվեն ութ խմբի՝ յուրաքանչյուրը չորս թիմով։