Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ Fichajes-ի՝ «Չելսին» Էնդրիկին ձեռք բերելու համար առաջարկել է 70 միլիոն եվրո։ Սակայն Մադրիդի «Ռեալի» պատասխանը միանշանակ էր՝ ֆուտբոլիստը չի վաճառվում։ Մադրիդյան ակումբը բրազիլացի հարձակվողին համարում է ապագա սպորտային նախագծի կարևոր մաս։
Այս մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է «Ռեալի» 29 հանդիպման, դառնալով՝ 7 գոլի հեղինակ։
Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Վալենսիային»։