Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նոր դիրք ունի

ՖԻՖԱ-ն ապրիլի 4-ին հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1197.87 վարկանիշային միավոր։

ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն հնգյակն ու այժմ յոթերորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Բրազիլիան, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան երկրորդն է, երրորդ տեղում Իսպանիան է։

Վարկանիշային աղյուսակի վերին հատվածն ունի հետևյալ տեսքը՝

1. Բրազիլիա – 1655.54

2. Պորտուգալիա – 1549.513

3. Իսպանիա – 1530.82

4. Արգենտինա – 1518.65

5. Իրան – 1488.67

6. Մարոկկո – 1468.4

7. Ղազախստան – 1439.09

8. Ռուսաստան – 1409.11

9. Ուկրաինա – 1399.12

10. Ֆրանսիա – 1394.52

11. Թաիլանդ – 1318.68

12. Պարագվայ – 1267.33

13. Ճապոնիա – 1267.21

14. Վրաստան – 1250.42

15. Խորվաթիա – 1247.6

16. Իտալիա – 1244.36

17. Վենեսուելա – 1228.03

18. Չեխիա – 1215.93

19. Լեհաստան – 1207.2

20. Հայաստան – 1197.87