«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Քինը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և Անգլիայի առաջնության ներկայացուցիչները։ Կատալոնական ակումբի կազմում Քինը կարող է փոխարինել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Պայմանագիրը պարունակում է 52 միլիոն եվրոյի գնման կետ, որը կգործի հուլիսի առաջին կեսին։