ՖԻՖԱ-ն ապրիլի 4-ին հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1197.87 վարկանիշային միավոր։
ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն հնգյակն ու այժմ յոթերորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Բրազիլիան, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան երկրորդն է, երրորդ տեղում Իսպանիան է։
Վարկանիշային աղյուսակի վերին հատվածն ունի հետևյալ տեսքը՝
1. Բրազիլիա – 1655.54
2. Պորտուգալիա – 1549.513
3. Իսպանիա – 1530.82
4. Արգենտինա – 1518.65
5. Իրան – 1488.67
6. Մարոկկո – 1468.4
7. Ղազախստան – 1439.09
8. Ռուսաստան – 1409.11
9. Ուկրաինա – 1399.12
10. Ֆրանսիա – 1394.52
11. Թաիլանդ – 1318.68
12. Պարագվայ – 1267.33
13. Ճապոնիա – 1267.21
14. Վրաստան – 1250.42
15. Խորվաթիա – 1247.6
16. Իտալիա – 1244.36
17. Վենեսուելա – 1228.03
18. Չեխիա – 1215.93
19. Լեհաստան – 1207.2
20. Հայաստան – 1197.87