Հոլանդիայում անցկացվող Future of Football Cup-ում սկսվել են ֆուտբոլի նոր կանոնների փորձարկումները:
Մի քանի ակումբների Մ19 թիմերի խաղերի ընթացքում փորձարկվել են հետևյալ նորամուծությունները.
1) գնդակը խաղի մեջ մտցնել ոտքով.
2) տուգանային հարվածները խաղարկել միայնակ, դրիբլինգի օգտագործմամբ
3) անսահմանափակ քանակությամբ փոխարինումներ.
4) դեղին քարտ ստանալուց հետո 5 րոպե ժամանակավոր հեռացում.
5) երկու խաղակես, որոնցից յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ
Goal.com-ը և այլ լրատվամիջոցներ նշում են, որ սա ՖԻՖԱ–ի նախաձեռնությունն է: Մրցաշարի ավարտին ֆեդերացիան վերլուծելու է նոր կանոնների ազդեցությունը և բավարար արդյունք ստանալու դեպքում դրանք կարող են կիրառել ֆուտբոլի պաշտոնական խաղերի ժամանակ: