Հայտնի են դարձել ՉԼ-ի մոտակա 4 մրցաշրջանների եզրափակիչների անցկացման վայրերը

Հուլիսի 16-ին, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է, թե որ քաղաքները կընդունեն Չեմպիոնների Լիգայի մոտակա 4 մրցաշրջանների եզրափակիչները։

2022/23 մրցաշրջանի որոշից խաղը, որը նախնական պետք է կայանար Մյունխենում, տեղի կունենա Ստամբուլում (Թուրքիա)։ Նման որոշում ՈՒԵՖԱ-ն կայացրել է այն պատճառով, որ 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել էր Պորտու՝ կորոնավիրուսային խնդրի պատճառով։

Սակայն ՈՒԵՖԱ-ն Մյունխենին չանտեսեց։ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղ գերմանական քաղաքում տեղի կունենա՝ 2024/25 մրցաշրջանին, իսկ 2023/24 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, ինչպես և պլանավորված էր, կանցնի Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հիշեցնենք, որ գալիք մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում։