Չեմպիոնների Լիգա. «Բենֆիկան» ամենահարմար մրցակիցն է «Սպարտակի» համար

«Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի  կինը՝ Զարեմա Սալիխովան, մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանության արդյունքներըՄոսկովյան ակումբի մրցակիցը պորտուգալական «Բենֆիկան» է, որը գլխավորում էր կարմիրսպիտակների ներկայիս գլխավոր մարզիչ՝  Ռուի Վիկտորիան 2015-ից 2019 թվականներին:

«Կարծում եմ ՝ «Բենֆիկան» մեր մարզչի համար ամենահարմար մրցակիցն է:  Այս դիմակայությունում որոշակի դրամա կլինի: Միակ թերությունը դեպի Պորտուգալիա երկար թռիչքն է», – ասել է Սալիխովան Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանին տված հարցազրույցում:

«Սպարտակ» – «Բենֆիկա» առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին կամ 4-ին Մոսկվայում, պատասխան խաղը՝ օգոստոսի 10-ին Լիսաբոնում: