Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Քոնոր Գալլահերը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը։
25-ամյա անգլիացին հանդիպման 27-րդ վայրկյանին գոլի հեղինակ է դարձել։
Ըստ Opta-ի՝ Գալլահերը դարձել է առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով գոլ է խփել մադրիդյան դերբիում (բոլոր մրցաշարերում)։
Նշենք, որ «Ատլետիկոն» պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում և լքեց հետագա պայքարը (հիմնական ժամանակ՝ 1:0):