Դիեգո Սիմեոնե. ««Ռեալը» գրեթե միշտ հաղթում է մեզ Չեմպիոնների Լիգայում»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում (հիմնական ժամանակ՝ 1:0) «Ռեալից» 11 մետրանոցներով կրած պարտությունից հետո (2:4) կիսվել է իր մեկնաբանությամբ:

«Ես չէի խոսի բախտի մասին, ես կխոսեի մեր ունեցած թիմում հպարտության զգացման և մեր մրցելու ձևի մասին: Այս խաղը և այն ուղին, որ մենք անցել ենք ակումբի հետ տարիների ընթացքում, կմնան պատմության մեջ:

Մենք շատ լավ վերահսկում էինք խաղը ողջ հանդիպման ընթացքում։ Մենք հնարավորություններ ունեինք մեծացնելու մեր առավելությունը, սակայն խաղի վերջում մեզ պակասում էր ճշգրտությունը: Նրանք տիրում էին գնդակին, բայց ոչ մի գոլային պահ չստեղծեցին։ Նրանք վրիպեցին 11 մետրանոցը, և ես մտածեցի, որ մենք անհավանական աշխատանք կատարեցինք:

Ես հպարտ եմ իմ թիմով, մեր երկրպագուները պետք է հաճույք ստացած լինեն խաղից: «Ռեալը» գրեթե միշտ հաղթում է մեզ Չեմպիոնների Լիգայում, բայց նրանք դժվար ժամանակ ունեն մեր դեմ, շատ դժվար»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։