Կրիշտիանու Ռոնալդուի «Ռեալի» նախկին թիմակիցը պնդում է, որ նա տեխնիկապես գերազանցում էր պորտուգալացուն

Մադրիդի «Ռեալի» և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը կիսվել է իր կարծիքով մադրիդցիների իր նախկին թիմակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Լավագույն ֆուտբոլիստները, որոնց հետ երբևէ խաղացել եմ։ Իհարկե, չեմ կարող չնշել Կրիշտիանու Ռոնալդուին, քանի որ նրա հետ մեկ տարի անցկացրել եմ «Ռեալում»։

Մարզական ոգին այն հիմնական կողմն էր, որը տարբերում էր Ռոնալդուին մյուսներից։ Անկասկած։ Որովհետև եթե ինձ հարցնեք, թե մեզնից ով ուներ լավագույն տեխնիկան, ես ինքս կասեի՝ առաջին հպման և փոխանցումների որակի առումով։ Բայց նա այնքան կենտրոնացած էր գոլերի և հաղթանակների վրա»,- TalkSport-ին ասել է վան դեր Վարտը։

Հիշեցնենք, որ 42-ամյա Վան դեր Վարտը ավարտել է կարիերան 2018 թվականին։ 40-ամյա Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում» և Պորտուգալիայի հավաքականում։