«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը որակազրկվել է

«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը որակազրկվել է Իտալիայի առաջնության մեկ խաղով՝ մրցավարին վիրավորելու համար։

27-րդ տուրում «Լացիոյից» կրած պարտությունից (1։2) հետո ֆրանսիացի դարպասապահը կոպիտ կերպով իր բողոքն է հայտնել Ջանլուկա Մանգանյելոյին։ Հռոմեացիները հաղթական գոլը խփեցին 11 մետրանոցից։

Ա Սերիայի կարգապահական կոմիտեն հայտարարեց, որ դարպասապահը որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 15․000 եվրոյով՝ դեպի հանդերձարաններ տանող թունելում մրցավարի հասցեին անհարգալից արտահայտություններ թույլ տալու համար։

Այսպիսով, Մայք Մանյանը բաց կթողնի «Լեչեի» դեմ հանդիպումը, որը կկայանա մարտի 8-ին։