Լուիս Էնրիկեն՝ «Լիվերպուլի» հետ խաղի մասին. «Սա կլինի Եվրոպայում տեսած լավագույն հանդիպումներից մեկը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։

«Ինչպե՞ս հաղթել «Լիվերպուլին»․ Մեզ ոչինչ պետք չէ հորինել, մենք պետք է հետևենք խաղի մեր տեսլականին, որը ունենք մրցաշրջանի սկզբից՝ ավելի շատ տիրել գնդակին, քան մրցակիցները, ավելի շատ հնարավորություններ ստեղծել և արդյունավետ պաշտպանվել։

«Լիվերպուլը» վերջին տարիների Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Նրանք 2019 թվականին հաղթել են Չեմպիոնների Լիգան։ Արնե Սլոըը դժվարացավ գերազանցել Յուրգեն Կլոպի աշխատանքը, բայց նրան հաջողվեց ստեղծել գրեթե կատարյալ թիմ։ Դա նաև մեզ դրդում է ցույց տալ մեր մակարդակը։ Մեր ելույթը չի զիջում Եվրոպայի մյուս բարձրակարգ թիմերին։

Հանդիպումը լարված ու բարդ է լինելու։ Կխաղան բազմաթիվ ուժեղ կողմերով երկու թիմեր։ Սա կլինի Եվրոպայում տեսած լավագույն հանդիպումներից մեկը»,- ​​Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Լիվերպուլ» առաջին հանդիպումը կկայանա մարտի 5-ին Փարիզում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։