«Լիվերպուլը» պատրաստվում է 21-ամյա աջ պաշտպան Քոնոր Բրեդլիին նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել այն լուրերի ֆոնին, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է այս ամառ միանալ Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ ներկայումս Բրեդլին շաբաթական 10000 ֆունտ է ստանում։ Մերսիսայդցիները պատրաստ են 21-ամյա պաշտպանին շաբաթական 75 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել։
Նշվում է, որ «Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել Բրեդլիի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2030 թվականը։ Կողմերը կարող են նոր պայմանագիր կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
2024/2025 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։