Մարսելո. «Երբ լսեցի Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին, ասացի, որ հեռանում եմ»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Լոս Բլանկոս» տեղափոխվելուց առաջ տեղի ունեցած բախման մասին։

«Իմ հարաբերությունները Կրիշտիանուի հետ սկսվեցին նրանից, որ մենք վիճում էինք Բրազիլիա – Պորտուգալիա հանդիպման ժամանակ։ Նա չափազանց արագ էր, և ես ստիպված էի նրա նկատմամբ խաղտում կատարել։ Նա բռնեց ինձ, և ես ուզում էի նույն կերպ պատասխանել, բայց նա չափազանց բարձրահասակ էր։

Ավելի ուշ իմացա, որ «Ռեալը» երկու ամսից ձեռք կբերի Ռոնալդուին։ Հետո ես կատակով ասացի. «Ես հեռանում եմ ակումբից»։ Բայց ամեն ինչ լավ ստացվեց»,- Մարսելոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007 թվականի հունվարից մինչև 2022 թվականի օգոստոսը։ «Արքայական» ակումբում աշխատելու ընթացքում բրազիլացին հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։ 2022 թվականի սեպտեմբերին Մարսելոն տեղափոխվեց հունական «Օլիմպիակոս» և կարիերան ավարտեց անցյալ տարվա նոյեմբերին բրազիլական «Ֆլումինենսեի» կազմում։