Opta սուպերհամակարգիչը թարմացրել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ֆավորիտների վարկանիշը՝ մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումներից առաջ։
Առաջին տեղում «Լիվերպուլն» է՝ 19,2% հաջողության հավանականությամբ (նախկինում՝ 17,2%)։ Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է, որը Չեմպիոնների Լիգայում հաղթելու է 14,8% հավանականությամբ (նախկինում՝ 15,4%)։ Լավագույն եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»՝ 14% (նախկինում՝ 13,6%)։
Չեմպիոնների Լիգայի 2024/25 թվականների հաղթողի 10 հիմնական հավակնորդները.
1. «Լիվերպուլ»՝ 19,2%
2. «Բարսելոնա»՝ 14,8%
3. «Ինտեր»՝ 14%
4. «Արսենալ»՝ 11,6%
5. «Ռեալ Մադրիդ»՝ 9,8%
6. ՊՍԺ՝ 9,5%
7. «Բայեր»՝ 5,4%
8. «Բավարիա»՝ 5,3%
9. «Ատլետիկո Մադրիդ»՝ 4.2%
10. «Բենֆիկա»՝ 1,3%